National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.04.2022
Պետական մարմինները, քաղաքական ուժերը չեն միջամտել ՀՌՀ-ի բնականոն աշխատանքներին. Տիգրան Հակոբյան
1 / 1

Իշխանությունները հավատարիմ են մնացել խոսքի եւ մամուլի ազատության երաշխավորը լինելու իրենց պարտավորություններին: Այս մասին են վկայում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները, հարցումները եւ մեդիամասնագետների կարծիքները: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ:

Ըստ նրա` 2021թ. կառույցի համար եղել է ամենածանր, ամենահագեցած ու պատասխանատու տարին: Հանձնաժողովը փոքրաթիվ աշխատակազմով կարողացել է մեծածավալ աշխատանք կատարել: Առաջին անգամ անցկացվել է լիցենզավորման 12 մրցույթ` ուղիղ հեռարձակմամբ եւ 54 նիստ:

Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` 2018թ.-ի համեմատ 2021թ. Հայաստանը 17 կետով բարելավել է իր դիրքերը` 180 պետությունների շարքում զբաղեցնելով 60-րդ տեղը: Հաշվետու ժամանակահատվածում 2020թ.-ի համեմատ Հայաստանը 2 կետով զիջել է դիրքերը, որի պատճառը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, կապված է լրագրողների նկատմամբ դատական գործերի ավելացման հետ: Սակայն, հանձնաժողովի կարծիքով, հաճախ օտարերկրյա կազմակերպություններն իրենց գնահատականները տալիս են` հիմնվելով իրենց երկրների օրենսդրական կարգավորումների, փորձի, ավանդույթների, քաղհասարակության զարգացման մակարդակի վրա եւ հաշվի չեն առնում տվյալ երկրի առանձնահատկությունները:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո որոշ հեռարձակող լրատվամիջոցների բովանդակության անբաժանմելի մաս են դարձել ապատեղեկատվությունը, ատելության խոսքը, կողմնակալությունը, սպառնալիքները եւ այլն: «Այդ լրատվամիջոցների վերափոխումը որպես որոշ քաղաքական ուժերի եւ ֆինանսատնտեսական խմբավորումների քարոզչական գործիք` առավել նկատելի էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ»,- ընդգծել է Տիգրան Հակոբյանը:

Հաշվետու տարում ապահովված է եղել հանձնաժողովի գործունեության անկախությունը, որոշումների կայացման ինքնուրույնությունը: Պետական մարմինները, քաղաքական ուժերը չեն միջամտել կառույցի բնականոն աշխատանքներին:

Եվրախորհրդարանի փորձագետների կողմից պատրաստված` «Հայաստանի մեդիատիրույթի պահանջների գնահատումը» զեկույցում նշվել է, որ քաղաքական ղեկավարությունը չի միջամտում կարգավորման գործընթացներին, եւ հանձնաժողովը գործունեության նշանակալի ազատություն ունի: Նման գնահատական, ըստ հանձնաժողովի նախագահի, հնչել է առաջին անգամ, ինչը շատ կարեւոր է:

2021թ. առաջին անգամ բոլոր մարզերն ունեցել են տեղական հեռուստատեսություններ: Հայկական հեռուստաընկերություններում հայերենով հաղորդումներն ավելացել են` կազմելով 81 տոկոս:

Կառույցի ղեկավարը խոսել է նաեւ ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություների անհրաժեշտության մասին:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am